Հիվանդանոցների դեմ հարձակումները մարդու իրավունքների բոլոր նորմերի խախտում են, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ ավելացնելով, որ դա էլ ավելի ցայտուն է վկայում իսրայելական ռեժիմի հանցավոր էությունը։
«Այն բանից հետո, երբ իսրայելական ռեժիմի պաշտոնատար անձինք անհաջողության մատնվեցին «Աշ-Շիֆա» հիվանդանոցի մասին կեղծ ապացույցների հարցում, վարչակարգի բանակը վերսկսեց հարձակումները Գազայի այլ հիվանդանոցների դեմ»,- շաբաթ օրը X-ի իր միկրոբլոգում գրել է Քանաանին։
«Գազայում հորդանանյան եւ ինդոնեզական հիվանդանոցների դեմ հարձակումները ագրեսիայի եւ դաժան ռեժիմի եւս մեկ վկայությունն են դարձել»,- գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։



























