Ամերիկյան օրենսդիրները նախատեսում են խնդրել Իկոն Մասկին հրաժարվել X սոցցանցում հակասեմական գրառմանն աջակցելուց, ասել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջեյմի Ռասկինը, գրել է Bloomberg-ը։
Apple Inc. и Walt Disney Co ընկերությունները հանել են իրենց գովազդն այդ գրառման պատճառով։ Մասկն արձագանքել էր վրդովմունքին՝ հայտարարելով, որ ինքը հակասեմական չէ։
Անցած շաբաթ X-ի սեփականատերը համաձայնել էր այն հրապարակման հետ, որում ասվում էր, որ հրեաները «դիալեկտիկական ատելություն» ունեն սպիտակ մարդկանց հանդեպ՝ նշելով. «Դուք իսկական ճշմարտությունն եք ասել»։
«Ես մտածում եմ, որ դա զայրացնող է եւ վտանգավոր»,- ասել է Ռասկինը CNN-ին։
Սենատոր Ռիչարդ Բլյումենթալը (դեմոկրատ, Քոնեկտիկուտ) գրառումն անվանել էր «միանգամայն զզվելի»։ «Ատելությունը տեղ չունի այդ հզոր մեգաֆոնում»,- ասել էր Բլյումենթալը NBC ալիքի Meet the Press ծրագրում։
Մասկը հայտնել է, որ իրեն հակասեմական անվանող լրատվական հոդվածները «ֆեյք» են։
«Դա շատ հեռու է իրականությունից»,- գրել է նա X-ում։ «Ես մարդկությանը միայն լավն եմ ցանկանում, բարգավաճում եւ գերող ապագա բոլորիս համար»։
Բայդենի վարչակազմը եւ Tesla Inc-ւ եւս բացասական են արձագանքել գրառմանը։
«X-ը նշել է հակասեմականության դեմ պայքարի մեր ջանքերի մասին»,- ասել է գլխավոր տնօրեն Լինդա Յակարինոն։
Հեջ-ֆոնդի մենեջեր Բիլ Աքմանը պաշտպանել է Մասկին՝ հայտարարելով, որ նա «կատարյալ չէ, բայց աշխարհը շատ ավելի լավն է դարձել նրա շնորհիվ»։





























