Չինաստանի արտաքին գորերի նախարար Վան Ին միջազգային հանրությանը կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար։ Այս մասին նա հայտարարել է Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) եւ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պեկինի «Դյաոյուիթայ» պետական նստավայրում։

«Միջազգային հանրությունը պետք է գործի, արդյունավետ քայլեր ձեռնարկի, որպեսզի վերջ դնի ճգնաժամային իրավիճակին»,- ընդգել է չինացի դիվանագետը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ճգնաժամը պետք է կարգավորել «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքով, ասել է Ին։

ԱՊԼ եւ ԻՀԿ պատվիրակությունները կքննարկեն Պաղեստինի խնդիրը Չինաստանի իշխանությունների հետ։