Հնդկաստանը եւ Ավստրալիան բանակցություններ կվարեն պաշտպանական եւ ռազմավարական կապերի ամրապնդման մասին պաշտպանության եւ անվտանգության ոլորտում, տեղեկացրել է AP-ն։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը եւ պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը ժամանել են Նյու Դելի՝ մասնակցելու Հնդկաստան-Ավստրալիա 2+2 երկրորդ երկխոսությանը։
Կողմերը կարծիքներ կփոխանակեն համագործակցության ամրապնդման ընդհանուր գերակայությունների վերաբերյալ։
Բանակցություններն սկսվել են այն բանից մի քանի օր հետո, երբ Հնդկաստան էին այցելել ԱՄՆ պետքարտուղարը եւ Պենտագոնի ղեկավարը։ Երկրներն ընդգծել են, որ աջակցում են ազատ եւ կայուն Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացմանը։
Հնդկաստանը եւ Ավստրալիան նաեւ «Quad»-ի՝ այն դաշինքի մասն են կազմում, որի մեջ են մտնում Ճապոնիան եւ ԱՄՆ-ն, նպատակը Ասիայում Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելն է։





























