Կոնգոյի Հանրապետության զինվորական մարզադաշտում զորակոչի արարողության ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Դատախազ Օկո Նգակալան ասել է, որ հետաքննություն է սկսվելու և հարց է հնչեցրել, թե ինչու էր միջոցառումը դեռևս շարունակվում կեսգիշերին:
Ըստ կազմակերպիչների՝ սա զորահավաքի վերջին օրն էր։ Շատերը որոշել են սպասել մինչև ուշ գիշեր՝ հուսալով, որ ժամանակ կունենան գրանցվելու համար։ Նրանցից ոմանք այնքան անհամբեր էին, որ ստիպված էին սեղմվել ներսը՝ հանգեցնելով հրմշտոցի, գործակալությանը պատմել են ականատեսները։
Վերջին շաբաթվա ընթացքում երիտասարդ տղամարդկանց երկար շարքեր են գոյացել ամեն օր հավաքագրման կայաններում, ովքեր ցանկանում են միանալ բանակին՝ Կոնգոյի Հանրապետությունում աշխատանք առաջարկող սակավաթիվ հաստատություններից մեկը: Օրական գրանցվում է մինչև 700 մարդ, թեև կա ընդամենը 1500 տեղ։
«Փրկարար ծառայությունների կողմից հաստատված նախնական տվյալներով զոհերի թիվը 37 է, կան բազմաթիվ վիրավորներ»,- ասվում է վարչապետի աշխատակազմի ճգնաժամային վարչության հաղորդագրության մեջ։





























