Ճապոնիայի կառավարությունը երեքշաբթի արտակարգ նախազգուշացում է արել երկրի հարավային շրջանների բնակիչներին՝ պատսպարվելու հյուսիսկորեական հրթիռի արձակման հնարավոր սպառնալիքից, հայտնում է Reuters-ը։

Ճապոնիան իր J-Alert հեռարձակման համակարգի միջոցով հայտնել է, որ Հյուսիսային Կորեան կարծես հրթիռ է արձակել և նախազգուշացում է ուղարկել Օկինավայի հարավային պրեֆեկտուրայի բնակիչներին:

Ավելի վաղ նույն օրը Հյուսիսային Կորեան Ճապոնիային ծանուցել էր, որ պատրաստվում է արբանյակ արձակել, ինչը, ինչպես ասում են Տոկիոն և Սեուլը, կարող է լինել լրտեսական արբանյակի ուղեծիր դուրս բերելու երրորդ փորձը՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: