Ռուսաստանն ամեն կերպ ձգտում է խոչընդոտել Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը, սակայն դա անխուսափելի է: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն` ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի կատարած հայտարարությունը մեկնաբանելիս:
ԱԳ նախարարի խոսքով, Վրաստանն արդեն այդ ինտեգրման ճանապարհին է կանգնած եւ անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:
«2008 թվականին Ռուսաստանի դաշնությունը լրջորեն փորձում էր փակել Վրաստանի համար ՆԱՏՕ տանող ճանապարհը եւ օգոստոսին հենց այդ պատճառով ներխուժեց Վրաստան, սպանեց անմեղ խաղաղ բնակիչներին եւ 60.000-ից ավելի մարդկանց փախստական դարձրեց»,-նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանի գլխավոր ձեռքբերումն այն է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին ինտեգրումը փակուղու առաջ կանգնեցրեց:

























