Հանրապետության տարածքում` նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 26-ին և 28-ին՝ 15-20 մ/վրկ, 27-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ին ևս 7-10 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևան քաղաքում` նոյեմբերի 26-ի ցերեկը, 28-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև, քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +11+13։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +6+9,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +6 + 8,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +7+10,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +6 +9,
Լոռի՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+14,
Տավուշ՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +11+15,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +4+7,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +8+11,
Արարատ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +12+16,
Արմավիր՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +5+9,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+16,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18:




























