«Մոսադ» իսրայելական  հետախուզական ծառայությունը հյուրընկալել է իր քաթարցի գործընկերներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատման և Դոհայի միջնորդությամբ կնքված Գազայի զինադադարի այլ տարրերը  քննարկելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության ծառայության պաշտոնյային:

Քաթարի հետախուզության աշխատակիցներն Իսրայել են ժամանել  շաբաթ օրը անորոշ ժամկետով, ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ գերատեսչությունների միջև համագործակցությունը «ավանդաբար սերտ է, չնայած երկրների միջև պաշտոնական հարաբերությունների բացակայությանը»:

Քաթարի պատվիրակությունը շաբաթ օրը այցելել է Իսրայել՝ քննարկելու զինադադարի հնարավոր երկարաձգումը, շաբաթ օրը Reuters-ին հայտնել է մեկ այլ պաշտոնյա, սակայն պարզ չէ,  արդյո՞ք, հետախուզության պաշտոնյաները ներգրավված են եղել բանակցություններում: