Հարձակումները Գազայի հատվածում ՄԱԿ օգնության ցուցաբերման կետերի դեմ «միջազգային հումանիտար իրավունքի անտեսում» են նշանակում», ասել է ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին՝ խոսելով Գազայում ՄԱԿ մոտ 108 աշխատակցի սպանության մասին։
«ՄԱԿը դեռ երբեք այսքան աշխատակից չի կորցրել»,- ավելացրել է Լազարինին CBS «Face The Nation» ծրագրի եթերում։
Հարցին, թե ով է պատասխանատվություն կրում իրենց օբյեկտների վրա հարձակումների համար, Լազարինին ասել է, որ ՄԱԿ-ը ստիպված է լինելու հետաքննություն իրականացնել. «Մենք ի վիճակի չենք պարզել, թե ով է կանգնած յուրաքանչյուր միջադեպի հետեւում, բայց ակնհայտ է, որ այստեղ դա միջազգային հումանիտար իրավունքի եւ քաղաքացիական բնակչության իրավունքների աղաղակող արհամարհում է»,- ասել է Լազարինին։





























