Հյուսիսային Կորեան կշարունակի իրականացնել իր ինքնիշխան իրավունքները, այդ թվում արբանյակների արձակման միջոցով։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հետախուզական արբանյակի արձակումը անցած շաբաթ անհրաժեշտ էր Միացյալ Նահանգներին եւ նրա դաշնակիցներին հետեւելու համար, տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Դա ինքնապաշտպանության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու նրա կողմնակիցների լուրջ ռազմական գործողություններին արձագանքելու, նրանց հետեւելու իրավունքի օրինական եւ արդարացի միջոց է»,- նշվել է հաղորդագրությունում։
Հյուսիսային Կորեան անցած շաբաթ հայտարարել էր, որ հաջողությամբ արբանյակ է արձակել, ինչը Հարավային Կորեային ստիպել էր դադարեցնել 2018թ. միջկորեական ռամական համաձայնագրի կարեւոր կետի գործողությունը եւ վերսկսել օդային հսկումը սահմանի մոտ։
Հյուսիսային Կորեան, իր հերթին, հայտարարել է, որ այլեւս կապված չէ համաձայնագրով եւ զենք կտեղակայի Հարավի հետ սահմանին։





























