Նոյեմբերի 28-ին հանրապետության որոշ վայրերում գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Օրվա մնացած ժամերին ամենուրեք կնկատվի առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում է անձրեւ, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +7+9։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+7,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3, 

Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+8,

Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +6+10,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+8,

Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+11, 

Արմավիրում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +8+10, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+16,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +4+8։