Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 26-ին, ընդունել է Հայ կրթական հիմնարկության պատվիրակությանը՝ կազմակերպության ղեկավար Վահիկ Պետրոսյանի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության հայրենանվեր գործունեությունն Արցախում, հատկապես կրթության ոլորտում՝ այն համարելով կարեւոր ու պահանջված մեր ժողովրդի համար:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը:




























