Իսրայելը երկուշաբթի օրը Ժնևում ՄԱԿ-ում հանդիպում է անցկացրել՝ ընդգծելու կանանց նկատմամբ սեռական բռնությունը, որը կատարվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ՝ մեղադրելով կազմակերպությանը այդ հարցը կոծկելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Իսրայելի իշխանությունները հետաքննություն են սկսել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ կանանց նկատմամբ սեռական բռնության մասին հաղորդումների վերաբերյալ:

Սակայն ՀԱՄԱՍ-ը հերքում է բռնությունը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ դատապարտում է հոկտեմբերի 7-ի հարձակումները՝ որպես «հրեշավոր, դաժան և ցնցող»՝ միաժամանակ նշելով, որ Իսրայելը մինչև այժմ թույլ չի տվել  իր դիտորդներին մուտք գործել երկիր:

Մասնավոր միջոցառումը, որին մասնակցում էին դիվանագետներ, իրավապաշտպան խմբեր և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ, Իսրայելի կողմից կազմակերպված առաջին միջոցառումն էր երկրից դուրս՝ անդրադառնալու Համասի սեռական բռնության խնդրին, որը Իսրայելի դիվանագիտական ​​առաքելությունը որակեց որպես «համատարած»: