Ուկրաինայում եղանակային վատ պայմանների պատճառով մահացել է 10, վիրավորվել՝ 23 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն, փոխանցում է Liga.net-ը։
ՆԳՆ-ի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Օդեսայում, Խարկովում, Նիկոլաևի մարզերում և Կիևում փոթորիկների և ձյան տեղումների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 23 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Օդեսայի մարզում Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները օգնություն են ցուցաբերել 2498 մարդու, այդ թվում՝ 162 երեխայի։ Եղանակային վատ պայմանների պատճառով զոհվել է 5 մարդ, ևս 15-ը վիրավորվել են։
Նիկոլաևի շրջանում երկու մարդ մահացել է, ևս երկուսը վիրավորվել։
Միկոլայևի և Կիրովոգրադի մարզերի ութ ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ երթևեկության համար։
Հոսանքազրկված է 11 մարզերի 411 բնակավայր։
Ազգային և մարզային շտաբներն աշխատում են եղանակային վատ պայմանների հետևանքների վերացման ուղղությամբ, ասաց նախարարը։





























