Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ, որը տեղի կունենա վաղը, հայտնում է Anadolu-ն։
Գուտերեշի հետ զրույցում Էրդողանն ասել է, որ Իսրայելը շարունակում է «անխոհեմորեն խախտել միջազգային իրավունքը և պետք է պատասխան տա իր կատարած հանցագործությունների համար»։





























