Sports Illustrated-ը հանել է հոդվածներն այն պնդումներից հետո, որ դրանք գրել է արհեստական բանականությունը։ Դրանք հրապարակվել էին հորինված հեղինակների անուններով։

Futurism տեխնիկական հրատարակությունն այս խնդրի մասին տեղեկացրել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել են հեղինակների լուսանկարները վեբ-կայքերում այնպիսի պատկերներով, որոնք ստեղծել է արհեստական բանականությունը։

Sports Illustrated-ում ասել են, որ աշխատակիցները «սարսափել» են եւ պահանջել պահպանել «հիմնական լրագրողական չափորոշիչները»։ Հրատարակության տերը վիճարկել է հաշվետվության իսկությունը, բայց հայտարարել է, որ ներքին հետաքննություն է սկսել։ Sports Illustrated-ի սեփականատեր Arena Group-ը լիցենզավորել է կոնտենտը Advon Commerce կողմնակի ընկերությունից, տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը։

Sports Illustrated-ը հեռացրել է կոնտենտն այն բանից հետո, երբ մեղադրանքներ են առաջադրվել։ Arena Group-ը ներքին հետաքննություն է վարում եւ դադարեցրել է համագործակցությունը Advon Commerce-ի հետ։

Sports Illustrated Union-ը հայտարարել է, որ «այս գործելակերպը խախտում է այն ամենը, ինչին մենք  հավատում ենք լրագրողական չափորոշիչների հարցում, այդ թվում՝ չհրապարակել պատմություններ, որոնք գրվել են համակարգչով, կեղծ մարդկանց կողմից»։

Arena Group-ը հայտարարել է, որ Advon Commerce-ը հավաստիացրել է, որ «բոլոր հոդվածները գրվել են մարդկանց կողմից»։

Սակայն AdVon Commerce-ը թույլ է տվել իր հեղինակներին օգտագործել կեղծանուններ «որոշ հոդվածներում»՝ իրենց կոնֆիդենցիալությունը պաշտպանելու համար։ Այդ պատճառով էլ օգտագործվել են պատկերներ, որոնք ստեղծել է արհեստական բանականությունը, իսկ հեղինակների անունները անհնար է գտնել որեւէ տեղ ինտերնետում։

Այս միջադեպը տեղի է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ոլորտում աճող մտահոգության ֆոնին, որ արհեստական բանականությունը կարող է փոխարինել լրագրողներին եւ տարածել ապատեղեկատվություն։ Տարբեր խմբագրություններ փորձարկումներ են կատարել արհեստական բանականության ոլորտում կամ հանձնարարականներ թողարկել աշխատակիցների եւ լսարանի համար, որոնք բացատրել են իրենց մոտեցումը դրան։

Բայց որոշ ԶԼՄ-ներ հայտնվել են թերթերի վերնագրերում արհեստական բանականության մասին հոդվածների հրապարակումից հետո, որոնք պարունակել են սխալներ կամ սուտ։ Մյուսները ուշադրություն են գրավել նրանով, որ չեն նշել պատմությունները որպես ԱԲ-ի կողմից ստեղծվածներ։