Ամերիկյան Osprey ռազմական օդանավը, որում անձնակազմի ութ անդամներն էին, կործանվել է ճապոնական կղզու մոտ, տեղեկացրել է ափային պահպանությունը, հայտնել է AFP-ն։
Ներկայում հայտնի չէ, թե հաջողվել է արդյոք անձնակազմի անդամներին փրկվել, ափային պահպանությունը տեղեկացրել է, որ պատահարի վայրում գտել են մեկ մարդու՝ անգիտակից վիճակում, որը տեղափոխվել է մերձակա նավահանգիստ։
Տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ափային պահպանությունը նկատել է բեկորներ օդանավի կործանման վայրից ոչ հեռու։
Ափային պահպանությունը հայտնել է, որ գործադրվել են պարեկանավեր եւ ինքնաթիռներ Յուկուսիմայի շուրջ, որը գտնվում է Ճապոնիայի ամենահարավային գլխավոր Կյուսյու կղզու հարավում։
Ճապոնական NHK հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Osprey-ը ամերիկյան Իվակունի բազայից (Հիրոսիմայից ոչ հեռու) շարժվում էր դեպի Յամագուտի շրջան։ Խոսքը CV-22 Osprey ինքնաթիռի մասին է, որը պատկանում էր Յոկոտա ամերիկյան ավիաբազային Տոկիոյում։





























