Առնվազն ինը մարդ զոհվել է բեռնատար մեքենայի եւ ուղեւորատար ավտոբուսի բախումից Դոմինիկյան Հանրապետության հարավում, Սան Քրիստոբալ նահանգի Այնա քաղաքում։ Այս մասին տեղեկացրել է տեղի Hoy թերթը։
Նշվել է, որ առնվազն 17 մարդ վիրավորվել է։ Նրանց ցուցաբերվում է բուժօգնություն մերձակա հիվանդանոցներում։ Տուժածների մեջ երկու անչափահաս կա։





























