Չնայած այն հանգամանքին, որ հրեական պետությունը վերսկսել է Գազայի հատվածի հրթիռակոծումը, Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև կարող է կրկին ռազմական գործողությունների դադար հայտարարվել, եթե արմատականները համաձայնեն ավելի շատ պատանդներ ազատ արձակել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ Կատարը միջնորդ է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև դադարի երկարաձգման շուրջ բանակցություններում։

Թերթի զրուցակիցներից մեկն ասել է, որ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել բոլոր կամ գրեթե բոլոր պատանդներին, որոնց այս պահին պատրաստ էր ազատել։ «Մենք հասել ենք [ցուցակի] ավարտին», - ասել է նա: