Հնդկական Պունա քաղաքում կինն ամուսնու քթին հասցրած մեկ հարվածով սպանել է նրան, քանի որ վերջինս հրաժարվել է իր ծննդյան օրն արձակուրդ գնալ Դուբայ, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
«36-ամյա տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ կինը բռունցքով հարվածել է նրա քթին, քանի որ վերջինս հրաժարվել է նրան Դուբայ տանել՝ իր ծննդյան տարեդարձը նշելու համար», - ասվում է զեկույցում:
Ոստիկանությունը նշել է, որ 38-ամյա Ռենուկային հասցված հարվածն այնքան ուժգին է եղել, որ նրա ամուսինու՝ Նիխիլի մոտ ուժեղ արյունահոսություն է սկսել։
«Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով»,- ասել է տեղի ոստիկանության աշխատակիցը:
Հարվածից հետո տղամարդը մահացել է։ Ոստիկանությունը կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցել, նա կալանավորվել է՝ հետագա քննության համար։





























