«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր տնօրեն Քլեր Մագոնեն մեղադրել է իսրայելական զորքերին իրենց շարասյան վրա կրակ բացելու մեջ։
«Այդ մեղադրանքները շատ լուրջ են, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել, շատ լուրջ է»,- franceinfo-ի ռադիոյի հարցազրույցում ասել է Քլեր Մագոնեն։
Կազմակերպության ղեկավարը հայտարարել է իսրայելական բանակի պատասխանատվության մասին նոյեմբերի 18-ին իրենց շարասյան վրա Գազայի հատվածում կրակ բացելու հարցում, որի հետեւանքով զոհվել է երկու մարդ, շարասյունը փորձում էր տեղափոխվել երկրի հարավ։
Քլեր Մագոնեն հավաստիացրել է, որ «քաղաքացիական անձանց եւ հումանիտար բեռների շարասյունը հստակ իդենտիֆիկացված էր»։
Կազմակերպությունը նաեւ նշել է, որ իսրայելական իշխանություններին տեղեկացրել է այդ շարասյան մասին։
Նրա խոսքով՝ երկու օր անց իսրայելցիները ոչնչացրել են այդ նույն մեքենաները, որոնք կայանել էին կազմակերպության կլինիկայի առջեւ։
«Իսրայելական բանակը ոչնչացրել է մեքենաները բուլդոզերով եւ այրել դրանք, ինչի հետեւանքով այրվել է կլինիկան, որտեղ թաքնվել էին թիմերը»,- նշել է կազմակերպության գլխավոր տնօրենը։





























