Ամերիկյան վարչակազմը քննարկում է չինական մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքը բարձրացնելու հնարավորությունը, ներառյալ էլեկտրական ավտոմեքենաները։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Սպիտակ տունը եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ դեռ քննարկում են այս հարցը։ Դիտարկվում է նաեւ «սակագների վերանայման հարցը հաջորդ տարեսկզբից»։ ԱՄՆ-ն մտածում է չինական սպառողական որոշ ապրանքների մաքսատուրքերի իջեցման մասին, որոնք չեն համարվում ռազմավարական առումով կարեւոր, նշել են պարբերականի զրուցակիցները։
Ներմուծվող չինական էլեկտրական մեքենաների համար այժմ գործում են 25 տոկոս մաքսատուրքեր։ Դրանց բարձրացումը նպատակ ունի ցուցադրել ամերիկացի քաղաքացիներին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոշտ քաղաքականություն է վարում Չինաստանի հանդեպ։
Վարչակազմը փաստացի Պեկինի դեմ առեւտրային պատերազմ է վարում եւ մաքսատուրքեր է մտցրել 370 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար։ Ինչպես նշում են Չինաստանի իշխանությունները, դա բացասաբար է անդրադարձել ոչ միայն չինական ընկերությունների, այլեւ ամերիկացի սպառողների վրա։





























