Էստոնիայի խորհրդարանը չի պաշտպանել հատուկ հանձնաժողով ստեղծելու առաջարկը՝ զբաղվելու Ռուսաստանի հետ բիզնեսի կապերի հետաքննությամբ, որը պատկանում է հանրապետության վարչապետ Կայա Կալասի ամուսնուն՝ Արվո Հալիկին: Այս մասին հայտնել Է բալթյան հանրապետության ERR պետական հեռուստառադիո պորտալը։
Պորտալը պարզաբանում է, որ նման առաջարկով հանդես է եկել ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցությունը, որը մտադիր էր պարզել, թե արդյոք Կալլասը տեղյակ է եղել, որ իր ամուսնու բիզնեսը կապված է ՌԴ-ի հետ, եւ արդյոք այդ գործունեությունը չի հակասում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Սակայն խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը։
Ավելի վաղ Բալթյան հանրապետությունում քաղաքական սկանդալ էր տեղի ունեցել՝ կապված Կալասի ամուսնու՝ «Stark Logistics» և «Stark Warehousing» ընկերությունների հետ, որոնք Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո շարունակում էին տրանսպորտային և պահեստային ծառայություններ մատուցել Ռուսաստանում, մինչդեռ Էստոնիայի վարչապետը համարվում է Եվրամիության երկրների առաջնորդների շրջանում Կիեւի ամենակարկառուն կողմնակիցներից մեկը:
Խորհրդարանում լսումների ընթացքում պարզվել է, որ Կալասն ամուսնու «Novaria Consult» հոլդինգային ընկերությանը երկու փոխառություն է տրամադրել այդ ձեռնարկությունների գործունեության ֆինանսավորման համար՝ 370 հազար եվրո ընդհանուր գումարով։
Լրագրողների հետ զրույցում նա ներողություն է խնդրել Ռուսաստանում ամուսնու ընկերությունների բիզնեսի համար, սակայն հրաժարվել է հրաժարական տալ։ Էստոնիայի վարչապետը բացատրել է, որ խնայողությունները, որոնցից Հալիկին վարկեր են տրամադրել, ձեւավորվել են մինչեւ Կալասի քաղաքական կարիերան սկսելը:




























