Տյումենրի «Олимпийская ребячка» ճամբարում հանգիստը Լուգանսկի 124 երեխաների համար ավարտվել է Սարատովի հիվանդանոցում, ուր նրանց տեղափոխել են գնացքի վագոնում 12-ամյա աղջկա մահվանից հետո։

Խումբը ճամբարից դուրս էր եկել դեկտեմբերի 19-ին, բոլոր երեխաները բուժզննում էին անցել եւ, ինչպես նշել է «Олимпийская ребячка» ճամբարի ղեկավար Ելենա Շեպտունը, հիվանդներ չեն եղել։ Երեխաները եւ նրանց ուղեկցող 11 մեծահասակները տեղավորվել էին երեք վագոններում, Տյումենից Ադլեր մեկնող գնացքում։

Առաջին տագնապը հնչել է դեկտեմբերի 20-ի առավոտյան, երբ 12-ամյա Վ.-ի ջերմությունը բարձրացել է։ Ականատեսները նշում են, որ աղջկան ջերմ իջեցնող են տվել, մի պահ նա լավ է զգացել, բայց նույն օրը երեկոյան նա կորցրել է գիտակցությունը։ Գիտակցության բերել սեփական ուժերով չի հաջողվել, գնացքի պետը շտապօգնություն է կանչել Պենզայի մարզի Կոլիշլեյ կայարանում, որտեղ գնացքը չպետք է կանգ առներ։

Բժիշկները փաստել են աղջկա մահը, նրա մարմինն ուղարկվել է դիահերձարան, իսկ գնացքը շարունակել է ուղին, բայց ողբերգական դեպքից հետո նրա որոշ ուղեւորների մոտ սուր շնչառական վիրուսային վարակի ախտանշաններ են հայտնվել։

Դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան գնացքը կանգնել է Սարատովի մարզի Բալաշովոյում, երեխաներին տարել են հիվանդանոց՝ զննման։ Տարածաշրջանի առողջապահության նախարար Օլեգ Կոստինը հայտնել է, որ 124 երեխաները եւ նրանց ուղեկցող 11 մեծահասակները միչեւ այժմ բժիշկների հսկողության տակ են։

Տյումեն-Ադլեր գնացքի երեխաների մոտ ճամբարում հանգստից հետո հայտնաբերվել է А գրիպի վիրուս։ Այս մասին տեղեկացրել է Սարատովի «Ռոսպոտրեբնադզորի» վարչությունը՝ հղում կատարելով առաջին լաբորատոր հետազոտություններին։

«Բոլոր հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են լրիվ ծավալով»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։