Մոսկվայում Ամանորին կամ Սուրբ Ծննդին հրավառություն չի նախատեսվում,  РИА Новости–ին հայտնել է Մոսկվայի կառավարության աղբյուրը։

«Ամանորին և Սուրբ Ծննդին Մոսկվայում հրավառություն չի նախատեսվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Անցյալ տարի Մոսկվան նույնպես զերծ մնաց ամանորյա հրավառություն կազմակերպելուց, այս որոշումը կայացվել է «Ակտիվ քաղաքացի» քվեարկությունից հետո, որտեղ իրենց կարծիքն է հայտնել մոտ 300 հազար մարդ։