Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Երկուշաբթի ժամը 23.59-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի Լինսիա Հուի ինքնավար պրեֆեկտուրայի Ջիշիշան-Բաոան-Դոնսյան-Սալար ինքնավար շրջանում:
Հեռուստատեսության թարմացված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Գանսու նահանգում զոհվել է 113 մարդ, Ցինհայ նահանգում՝ 31 մարդ, ևս երեք մարդ անհայտ կորած է համարվում։



























