Ռուսաստանի կառավարությունը փոխել է օտարերկրյա պետություններին վարկերի տրամադրման կանոնները։ Չեղարկվել է վարկավորումը մերժելու նորմը, եթե պետությունների համար արեւմտյան վարկային գործակալությունների կազմած ռեյթինգները եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գնահատականը չեն համապատասխանում որոշակի մակարդակի, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Որոշումն ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Դրա կետերից մեկը չի բացահայտվում։ Նշվել է, որ այն «ծառայողական օգտագործման» համար է։ Փաստաթուղթը չեղարկում է մի շարք պահանջներ։

Այժմ ռուսական վարկերին կարող են հավակնել ըստ Fitch и Standard & Poor's-ի «В-» մակարդակից ցածր եւ ըստ Moody's-ի «В3» մակարդակից ցածր երկարաժամկետ վարկավորման ռեյթինգ ունեցող պետությունները։ Վարկավորում կարող են ստանալ նաեւ այն երկրները, որոնք գտնվում են ՏՀԶԿ վարկային ռիսկի վեցերորդ կամ ավելի ցածր տեղում։

ՌԴ-ն կարող է վարկեր տալ այն երկրներին, որոնց վերջին երեք ամսվա սուվերեն վարկային դեֆոլտային սվոփների (ԱՄՆ դոլարով) միջին արժեքը (10 տարով) գերազանցում է 800 բազային կետը ըստ Bloomberg-ի։ Չեղարկվել է միջազգային ֆինանսական ինստիտուտների եւ միավորումների հանձնարարականների պահպանման պայմանը։ Վարկերի մարումն այժմ պետք է կատարվի կողմերի համաձայնեցրած արժույթով։

Ռուսաստանին 2022թ. օտարերկրյա պետությունների ռեզիդենտների ունեցած ընդհանուր պարտքը ավելացել է 2,3 մլրդ դոլարով եւ կազմել 28,9 մլրդ դոլար, ավելի վաղ տեղեկացրել էր Համաշխարհային բանկը։ Պարտքի աճը կազմել է 8,7 տոկոս։ Խոշոր պարտապաններ են դարձել Բելառուսը, Բանգլադեշը, Հնդկաստանը, Եգիպտոսը եւ Վիետնամը։