Ռիգայում BBC-ի ռուսական ծառայության  երեկույթի ժամանակ ուսումնական նռնակ է պայթել, որը նետելուց հետո անհայտ անձը փախել է: Այս մասին դեկտեմբերի 24-ի լույս կիրակի գիշերը հայտնում է «Новая газета Европа»-ն։ Տեղեկությունը DW-ին հաստատել է BBC-ի երկու աշխատակից։

Հաղորդման համաձայն,  միջոցառումը տեղի է ունեցել Čē բարում։ Ժամը 23.00-ին մոտ, երբ հաստատությունում բացի լրագրողներից այցելուներ գրեթե չէին մնացել, դուռը բացվել է, անհայտ տղամարդը նայել է ներս և RGD-5 ուսումնական նռնակ նետել դահլիճում կանգնած լրագրողների ոտքերի տակ։ Այն պայթել է՝ խլացնելով մի քանի մարդու։ Նախնական տվյալներով, զոհեր չկան։ Լրագրողները կարծում են, որ այս հարձակումը կապված է իրենց մասնագիտական ​​գործունեության հետ։

Հարձակվողը սև BMW-ով դիմել է փախուստի։ Լրագրողներին հաջողվել է արձանագրել մեքենայի համարանիշը։ Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, գրում է «Новая газета Европа»-ն։