Սանկտ Պետերբուրգի «Э» կենտրոնի աշխատակիցները Telegram-ում հանդիպել են անօրինական բովանդակությամբ տեսահոլովակի, որի գլխավոր դերակատարները դեռահասներն էին․ նրանք ուժ էին կիրառում միգրանտ հավաքարարների նկատմամբ։

Ինչպես հայտնի է դարձել «Фонтанкa»-ին, «Э» կենտրոնի աշխատակիցները բացահայտել են «Проект Разгром» Telegram ալիքը, որտեղ հրապարակել են ոչ սլավոնական արտաքինով մարդկանց վրա հարձակումների տեսանյութեր։

Ագրեսորները գազի փոքրիկ բալոններով զինված դեռահասներ են եղել։

Կալինինի թաղամասում ոստիկանները ձերբակալել են երեք ընկերներին՝ քոլեջի 16-ամյա երկու ուսանողի և 14-ամյա ութերորդ դասարանցու։ Հաստատվել է հինգ դրվագ։ Հարձակումներն իրականացվել են մեկ շաբաթվա ընթացքում  տղամարդ և կին հավաքարարների նկատմամբ, որոնք Սանկտ Պետերբուրգ են եկել Ուզբեկստանից և Տաջիկստանից։ Զոհերի տարիքը 42-ից 53 տարեկան էր։ Նախ գազի բալոնը փչել են նրանց դեմքեր, ապա ծեծել։

Քոլեջի ուսանողները ձերբակալվել  և մեկուսացվել են։ Նրանց տներում հայտնաբերվել է   եռալիցքավորվող արձակման սարք, յուրաքանչյուր լիցքի վրա  սև մարկերով սվաստիկայի նշան է եղել և երկու գազի բալոն։

Դպրոցականի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, նա հարցաքննվել է որպես վկա։

«Фонтанкa»-ի տվյալներով,  ձերբակալված դեռահասները ոչ մի կազմակերպության անդամ չեն եղել։ Միգրացիայի հարցը երկար քննարկել են իրար մեջ, հետո որոշել, ինչպես ասում են, քայլեր ձեռնարկել։