Ինտերպոլի աշխատակիցները Տանզանիայում բռնել են միջազգային հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն եւ օրենքով գող Վլադիմիր Ժուրակովսկուն, որն ավելի շատ հայտնի է որպես Վովա Պուխլի, տեղեկացրել է «Փրայմ Կրայմը»։

60-ամյա օրենքով գող Վլադիմիր Ժուրակովսկին թաքնվում էր Ռուսաստանի արդարադատությունից Տանզանիայում, քրեական հանցագործի ձերբակալումից հետո լուծվելու է նրա արտահանձնման հարցը։

Չորս անգամ դատված օրենքով գողը վերջին 10 տարիներին ապրում էր Թուրքիայում, 2023թ. սկզբին նա ձերբակալվել էր Անթալիայում եւ մի քանի ամիս անցկացրել բանտում, բայց նրան հաջողվել էր խույս տալ իրեն փնտրող Ինտերպոլից։

Վլադիմիր Ժուրակովսկին ծնվել է 1963թ., թագադրվել 2001թ. քրեական հեղինակություն Դեդ Հասանի կողմից։