Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ռամազան Շարիֆը հայտարարել է, որ Իրանը համապատասխանաբար կարձագանքի իսրայելական ուժերի կողմից Սիրիայում ավագ ռազմական խորհրդականի սպանությանը, հաղորդում Է Mehr-ը:
Բրիգադային գեներալ Ռամեզան Շարիֆն այս մասին հայտարարել է չորեքշաբթի մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Սայեդ Ռազի Մուսավիի սպանությունը իսրայելական ավիահարվածի ժամանակ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Սայեդա Զեյնաբ թաղամասում։
«Միանշանակ, Մուսավիի նահատակությունից հետո ոչ մի խափանում չի լինի Սիոնիստական ռեժիմին դիմակայելու մեր առաքելություններում», - հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Մուսավիի սպանությունը Իսրայելի կողմից միջազգային օրենքների խախտման շարունակությունն է՝ կոչ անելով միջազգային հանրությանը «դադարեցնել օկուպացիոն ռեժիմի հանցագործությունները, որոնք սպառնում են միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»։
Շարիֆը նշել է, որ Մուսավիի մահը մեծ կորուստ է, սակայն ընդգծել է, որ Իրանը շարունակելու է դիմադրության ճանապարհը:
Նա նաև նշել է, որ այս պահին Իսրայելի կողմից Մուսավիին սպանելու հիմնական պատճառներից մեկը «նրա ձախողումն էր հոկտեմբերի 7-ին, երբ պաղեստինյան դիմադրության շարժումները հանկարծակի հարձակում ձեռնարկեցին, որը կոչվում է «Ալ-Աքսա փոթորիկ» օպերացիա, օկուպացված տարածքների վրա»։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը «գեներալ-լեյտենանտ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդրության ակտերից մեկն էր»՝ նախազգուշացնելով, որ վրեժխնդրության այդ գործողությունները կշարունակվեն:




























