Թուրքիայի Էրզրում քաղաքի դատավորը Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ մեղադրվող կնոջը պարտավորեցրել է մեկ ամսվա ընթացքում հրապարակել Թուրքիայի ազգային դրոշի պատկերը սոցիալական ցանցերի իր էջերում, գրում է Cumhuriyet թերթը։

Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել  Facebook-ի իր էջում Քրդստանի աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանի լուսանկարը հրապարակելու համար, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել անջատողական գործունեության համար։ Տեղի Քրեական օրենսգրքի համաձայն, կնոջը սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Գործը քննող դատավորը որոշել է ազատ արձակել կնոջը՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ, սակայն պատժել է նրան շաբաթական երեք անգամ ոստիկանության բաժին ներկայանալու և իր սոցիալական ցանցերում մեկ ամիս Թուրքիայի պետական ​​դրոշի պատկերը հրապարակելու պարտավորությամբ։

Դիարբեքիր նահանգի փաստաբանների պալատն այս որոշումը որակել է որպես օրենքի խախտում և բողոք է ուղարկել Թուրքիայի բարձրագույն դատա-դատախազական խորհրդին՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու պահանջով։