Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարծում, թե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դավաճանել է իր թիմին` հրաժարականի դիմում ներկայացնելով: Հոկտեմբերի 30-ին կայացած ՀՀԿ տնտեսական կոնֆերանսի ժամանակ վարչապետը ասել է` մեկնաբանելով Կարապետյանի հրաժարականը. «Կարծում եմ` ընդհանրապես ճիշտ չէ, որպեսզի վարչապետն ինչ-որ լուրեր մեկնաբանի: Ես առաջնորդվում եմ այն բացատրություններով, որոնք հրապարակավ տվել է Կարեն Կարապետյանը»:

Տիգրան Սարգսյանը նրա հետ հանդիպում է ունեցել, որտեղ նա մանրակրկիտ ներկայացրել է հրաժարականի իր փաստարկները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իր հրապարակային հայտարարությանը: «Որեւէ այլ ենթատեքստ ես չեմ տեսնում եւ այլ մեկնաբանությունների հետ համամիտ չեմ»,- նշել է վարչապետը: