Հանրապետական կուսակցությունում համագործակցություն ասելով հասկանում են հլուհնազանդ լինելը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, հավելելով. «Մեր երկրում փաստորեն քննադատողը, իրավիճակն ուղղել փորձողը դիտվում է որպես թշնամի»:

Նրա խոսքով, եթե իսկապես իշխանությունները նորմալ համագործակցեին քաղաքական ուժերի հետ, Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չէր ընտրվի, հայ-թուրքական արձանագրություններ չէին լինի, խայտառակ տնտեսական որոշումներ չէին կայացվի:

«Կոալիցիան չի ընդունում ճշմարտությունը: Վերջին կոալցիոն հուշագիրը, որտեղ ասվում է, որ չեն պայքարելու խորհրդարանում հարաբերակցությունը փոխելու համար, նշանակում է, որ պարտավորեցրել են, որ հնազանդ են լինելու մյուս ուժերը: Սա ընդունելի չէ մեր համար, հասարակության համար»,- հայտարարեց նա: