Առնվազն երկու մարդ մահացել է Ճապոնիայում հզոր երկրաշարժերի շարքի հետեւանքով, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։
Իսիկավա պրեֆեկտուրայի ոստիկանության տվյալներով՝ երկու մարդ հանվել է փլուզված տան փլատակների տակից. «սրտի եւ թոքերի կանգ»՝ Ճապոնիայում այսպես են անվանում կլինիկական մահը, որն ախտորոշելու իրավունք ունեն միայն բժիշկները, բայց ոչ տեղում աշխատող փրկարարները։ Նրանք երկրաշարժերի շարքի առաջին զոհերն են, երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի կենտրոնական մասում 2024թ. առաջին օրը։
Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում հզոր երկրաշարժերի շարքը հանգեցրել է ավելի քան 30 փայտե տների եւ բնակելիների փլուզման Իսիկավա պրեֆեկտուրայում։ Մի քանի նման դեպքերում փլատակների տակ են մնացել այդ տների բնակիչները, տեղում աշխատում են փրկարար ծառայությունները։



























