Եթե ճիշտ աշխատանք տարվի, հնարավոր է ընդդիմության ներկայությունը ԱԺ-ում 50 տոկոսից ավելի լինի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Անդրադառնալով, մասնավորապես, ՀԱԿ-ի հետ համագործակցությանը, դաշնակցական գործիչն ասաց. «Մեկ տարի առաջ ասում էին ի՞նչ հերթական ընտրություն, միայն արտահերթ, 500 հազար մարդ ենք փողոց դուրս բերելու եւ քշելու ենք բոլորին: Իսկ հիմա պատրատվում են հերթական ընտրություններին, թող գնան եւ հաղթեն»:

Հովհաննիսյանը բացառել է ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցությունը, նշելով. «Հնարավոր չի, որ միանանք նրանց»: