ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այնքան էլ հակված չէ այն մտքին, թե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի հիմքում Մոսկվայում լավ աշխատանքի առաջարկն է եղել: Այս մասին նա հայտարարեց այսօր` հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Բոլորովին լավ բան չեղավ: Ճիշտ է, Կարեն Կարապետյանն իր հրաժարականը ներկայացնելու ժամանակ նշեց նաեւ անձնական պատճառներ, որոնք չուզեց փաթեթել մեր հասարակության վզին: Իրականում կարծում եմ շան գլուխը թաղված է հենց այդտեղ: Ադմինիստրատիվ խնդիրներ կային»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
«Եթե նշանակում ես պաշտոնի, չպիտի այդ մարդուն սահմանափակես: Այն մթնոլորտը, որ տիրում է մեր իշխող շերտերի մեջ, իր դերն ունեցել է: Կարծում եմ նման բան եղել է»,- նշեց նա:
ՀՅԴ խմբակցության պատգամավորի խոսքով, շատ լրատվամիջոցներ «ձեւ բռնեցին», թե քաղաքապետին ավելի լավ աշխատանք են առաջարկել, եւ դրա համար գնաց:




























