Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում այրվել է «Japan Airlines» ավիաընկերության ինքնաթիռը։
Ինչպես տեղեկացրել է NHK-ն, տեղում աշխատում են հրշեջները։ Փրկարարները տահանել են մոտավորապես 400 ուղեւորի։
Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ ինքնաթիռը բախվել է Ճապոնիայի ափային պահպանության նավին օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո։





























