Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է առնվազն 48 մարդ, տեղեկացրել է «NHK»-ն։

Աղբյուրը հայտնել է նաեւ վիրավորների մասին Իսիկավա, Նիիգատա, Ֆուկուի, Տոյամա եւ Գիֆու պրեֆեկտուրաներում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը, երկրում հունվարի 1-ին տեղի է ունեցել տարբեր ուժգնության ավելի քան 30 երկրաշարժ, ամենահզորի մագնիտուդը կազմել է 7,6։