Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, դերասանուհի Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դերասանուհին նման պարգեւի է արժանացել հայ թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դերասանական բարձր վարպետության եւ մնայուն բեմական կերպարներ ստեղծելու համար: