Ճապոնիայում այսօր կրկին երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 3,7 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հոնսյու կղզու արևմտյան ափի մոտ։

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Երկրաշարժը գրանցվել է Տակաոկա քաղաքից 85 կմ հյուսիս և Անամիզու քաղաքից 40 կմ հյուսիսարևելք:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Ճապոնիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով 60-ից ավելի մարդ է զոհվել։