Ղազախստանի Պավլոդարի շրջանում մարդկանցով լի ավտոբուսն ընկել է հանքի մոտ գտնվող կիրճը, հայտնում է Informburo.kz-ն։ Ավտոբուսում չորս ուղեւոր է եղել։
Փլուզված հատվածի նախնական երկարությունը 150-200 մ է, լայնությունը՝ 500 մ, փլուզման խորությունը՝ 150 մ։
Հանքից տարհանվել է 33 աշխատող, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Ինչպես հայտնում է Sputnik Ղազախստանը, ավելի ուշ փրկարարները հայտնաբերել են երկու մահացած ուղեւորների դիեր, և աշխատանքներ են տարվում դրանք հողի մակերեւույթ հանելու ուղղությամբ։





























