Ղազախստանի տարածքում՝ Կարագանդայի շրջանում, երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Tengrinews.kz-ը։
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի ԱԻՆ սեյսմիկ կայանների ցանցի կողմից՝ հունվարի 6-ին՝ Ալմաթիի ժամանակով 14:26-ին։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 516 կմ հյուսիս՝ Ղազախստանի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ էպիկենտրոնը գտնվում է Կարագանդայի շրջանում։ Երկրաշարժի էներգետիկ դասը 9.1 է։ Մագնիտուդը՝ 4.3, խորությունը՝ 15 կմ։

Հասանելի է
русский

























