ՌԴ ՆԳՆ-ն հերթական անգամ հետախուզում է հայտարարել ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ որոնման տվյալների բազայի տեղեկատվությանը։

Գերատեսչության տվյալներով՝ Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ հետախուզում է «վերահայտարարվել»՝ ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով։

Նախկինում նմանատիպ տեղեկություն էր հրապարակվել նաև առանց ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածը պարզաբանելու։

Ռուսական մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով՝ ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավարը հետախուզվում է «ֆեյքերի» գործով։

2005 թվականին Միխայիլ Խոդորկովսկին ռուսական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել խարդախության և մի շարք այլ հանցագործությունների համար։ Նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ 2010-2011 թթ Խոդորկովսկուն նոր մեղադրանք է առաջադրվել, որի արդյունքում նա դատապարտվել է լրացուցիչ 14 տարվա ազատազրկման։ 2013 թվականին նա ՌԴ նախագահի կողմից ներում է ստացել եւ լքել երկիրը։

2022 թվականին Խոդորկովսկին ՌԴ արդարադատության նախարարության կողմից ներառվել է օտարերկրյա գործակալների ցուցակում: