2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.1%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Վիճակագրական կոմիտեից:
«Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2023թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.2-0.1%-ով, 3-ում արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.1%-ով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բերված աղյուսակից պարզ է դառնում, որ 2023-ի դեկտեմբերին կոշիկի գները նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 5,1 տոկոսով, կահույքը՝ 5,5 տոկոսով, կենցաղային էլեկտրական սարքերը՝ 4 տոկոսով, ամանեղենը, տնային կահկարասին՝ 4,6 տոկոսով, ոսկերչական զարդերը՝ 11,5 տոկոսով: Փոխարենը նվազել են բնակարանի նորոգման նյութերը՝ 1,1 տոկոսով, դեղագործական ապրանքները՝ 4,8 տոկոսով, սիրողական այգեգործության իրերը՝ 3,6 տոկոսով:






























