Հայաստանում կիբերանվտանգության ոլորտում կադրերի սուր պակաս կա. Այս մասին Հայաստանի խորհրդարանում հունվարի 10-ին պատգամավորների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Կիբերանվտանգության ոլորտում կադրերի սուր պակաս կա ամբողջ աշխարհում, առավել եւս՝ Հայաստանում»,- նշել է նա։
Ըստ նրա՝ Հայաստանում 20-ից ավելի նման մասնագետ չկա։
Գալստյանն ասաց, որ ԱՄՆ-ում այս ոլորտում թափուր աշխատատեղերի թիվը 380 հազար է։
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը հավելեց, որ ազգային նույնականացման համակարգի մասով 10 բանկ և բոլոր երեք հեռահաղորդակցական ընկերությունները միավորվել են և կիրականացնեն 20 մլն դրամի ներդրումներ։
Նրա խոսքով, այդ ներդրումներն ուղղված են լինելու նույնականացման անվտանգ համակարգ ստեղծելուն։





























