2023թ. հարկային մուտքերը կազմել են 2 տրլն 221 մլրդ դրամ (մոտ 5,5 մլրդ դոլար- խմբ.)։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 11-ին ասել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա նշել է, որ դա 296 մլրդ-ով (720 մլն դոլար- խմբ.) ավելի է, քան նախորդ տարի։
Նրա տվյալներով՝ 2023թ. հունվար-հոկտեմբերին ՊԵԿ-ը հավաքել է 2,5 մլրդ դրամ որպես էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերությունների հարկեր։ «Խոսքը այն հարկերի մասին է, որոնք վճարվել են «Google», «Facebook» եւ նման այլ խոշոր կորպորացիաների կողմից»,- նշել է պաշտոնյան։
Նա տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարության՝ ՀՆԱ-ի հանդեպ հարկերի հարաբերակցության թիրախային ցուցանիշը 0,5 տոկոսով բարձրացման մասին 2023թ. կատարվել է։ Նրա խոսքով՝ ավելացել են բոլոր տեսակի հարկային մուտքերը, եւ այդ միտումը մետաղների գների անկման պատճառով չի վերաբերել միայն բնական պաշարների մշակման իրավունք ստանալու հարկերին։
ՊԵԿ նախագահը ընդգծել է, որ 2023թ. իրականացվել է մոտ 1 200 ստուգում, որոնք թույլ են տվել վերականգնել պետության վնասը ավելի քան 38 մրդ դրամի չափով։
«Առաջին անգամ տարեկան պլանը 10 տոկոսով կազմվել է արհեստական բանականության օգնությամբ»,- նշել է Բադասյանը։
Նա հիշեցրել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի մասին, որոնք քաղաքացիների որոշակի մաս, այդ թվում պետծառայողներ, պետք է ներկայացնեն արդեն մինչեւ մայիս։





























