Վտանգավոր պահ էր։ 1980-ականներին Միխայիլ Գորբաչովի Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ, ընդունելության ընթացքում, Քեմբրիջի համալսարանի երիտասարդ խորհրդային հետազոտող, իսկ ներկայում՝ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը բախվել է Բրիտանիայի վարրչապետ Մարգարեթ Թետչերի խորաթափանց հարցին. «Երիտասարդ, դուք ձեզ հա՞յ եք զգում, թե՞ «խորհրդային»,- հարցրել է նա։

Ինչպե՞ս պատասխանել՝ չդավաճանելով թանկարժեք էթնիկ արմատներին, ու հրապարակային անլոյալություն չդրսեւորել խորհրդային պետության հանդեպ՝ Գորբաչովի շրջապատում առկա լրտեսների լսելիության սահմաններում։

«Ես, իհարկե, հայ եմ,- պատասխանել է Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ նաեւ երախտագետ խորհրդային քաղաքացի է, որը հիանալի կրթություն է ստացել հայրենիքում։ Սա դիվանագիտության այն ճկուն տեսակն է, որը բնորոշ է ոչ մեծ պետություններին, որոնցով հիանում է Սարգսյանը։

Հայաստանի նախկին նախագահն իր «The Small States Club» («Ոչ մեծ պետությունների ակումբը») գրքում հետաքրքրություն է ցուցաբերել փոքր պետությունների, որոնք նույնպես հասել են դրան, եւ այն դասերի հանդեպ, որոնք նրանք կարող են տալ մնացյալ աշխարհին։ Նրա գրառումներն այդ մի քանի երկրներից՝ համեմված անձնական պատմություններով, համոզիչ օրինակներ են պրակտիկայից, գրել է The Economist պարբերականը։

Դրանք տարատեսակ խումբ են ներկայացնում։ Սինգապուրը ամենաանպաստ սկզբնական իրավիճակից դարձավ ամենահաջողակ քաղաք-պետություններից մեկն աշխարհում շնորհիվ Լի Կուան Յուի հեռատես ղեկավարության։ Բոտսվանան «անմշակ ադամանդ» է, ըստ Սարգսյանի՝ «տնտեսական շրջահայացության եւ արդյունավետ կառավարման նմուշ Աֆրիկայում»։

Նրա «հավաքածուում» տեղ են գտել նաեւ երեք եվրոպական երկրներ՝ Շվեյցարիան, որը չեզոքությունը վերածել է արժանապատվության, Իռլանդիան, որն ունի տպավորիչ կապեր, ինչպես նաեւ «սրտակցություն, բացություն եւ գլոբալություն», եւ տպավորիչ պրագմատիկ Էստոնիան, որը խորհրդային ժամանակներից ի վեր փոխվել է անճանաչելիության աստիճանի՝ դառնալով պարզեցված հարկման եւ էլեկտրոնային կառավարության նախագնացը։

Մերձավոր Արեւելքում է գտնվում փոքր պետությունների «աստղերի» ամենագերող համաստեղությունը։ Կատարը առավելագույն չափով է օգտագործում իր գազն ու անվտանգությունը, որն ապահովում է ամերիկյան խոշոր ավիաբազայի տեղակայմամբ, միաժամանակ ապահովագրելով իր տոկոսադրույքներն արտաքին քաղաքականությունում (օրինակ, նա վերջերս դեր է խաղացել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատանդների եւ ձերբակալվածների փոխանակման գործում)։ Արաբական Միացյալ Էմիրությունները գերազանցում է իր հնարավորությունները որպես  լոգիստիկ կենտրոն՝ շնորհիվ որոշումների իրատեսական կայացման եւ խելամիտ ներդրումների։ Սարգսյանը տպավորված է նաեւ Իսրայելի՝ «սթարտափերի երկրի» հմուտ լոբբինգով եւ տնտեսական ընտրողականությամբ, չնայած երկիրն այժմ ահավոր պատերազմի մեջ է, որը, ինչպես եւ Հայաստանը, տրավմատիկ հիշողություն եւ գլոբալ սփյուռք ունի, ընդգծել է պարբերականը։

Այնուամենայնիվ, բուն Հայաստանին չի հաջողվել համեմատվել Իսրայելի հետ տնտեսական զարգացման իմաստով, ինչպես նշել է Սարգսյանը։ Նրան չի հաջողվել առավելագույն չափով օգտագործել իր սփյուռքը։ Ներքին վեճերն ու կարճաժամկետությունը նշանակում են, որ արդյունքում նա ստացել է «մոդել առանց մոդելի»։ Պարզապես փոքր պետություն լինելը դեռ հաջողության երաշխիք չէ։

Եվ այսպես, ինչ դասեր են քաղել դրանից փորձառուները։ Նրանց գլխավոր հոգսը գոյատեւելն է։ Նրանք գիտակցում են իրենց խոցելիությունը եւ ներդրումներ կատարում ապագայի համար։ Արմեն Սարգսյանը համարում է, որ հիմնական բաղադրիչները ինքնության ուժեղ զգացողությունը, ազգային առաքելությունը, ռազմավարական նպատակն ու արդյունավետ լիդերությունն են։ Սրանց օգնությամբ, հավաստիացնում է նա, փոքր պետությունները «կարող են հաղթահերլ 21-րդ դարի բարդ մարտահրավերները ավելի խելամիտ միջոցներով, քան ավանդական մեծ տերությունները»։

Գուցե այդպես է, բայց կարո՞ղ է արդյոք նման պետությունների «ակումբն» իսկապես նպաստել խաղաղության եւ գործընկերության գաղափարների տարածմանն ու առաջմղմանը, էլ չենք ասում աշխարհի փրկության մասին, ինչպես պնդում է պարոն Սարգսյանը։ Գուցե զարմանալի չէ, որ նրա ջանքերն այս գաղափարներն առաջ մղելու գործում հանդիպել են դիմադրության, եւ ոչ միայն ավելի խոշոր պետությունների արմատացած շահերի եւ կայացած խմբավորումների պատճառով։ Իր տարատեսակ անդամներով նման ակումբը վտանգում է վեճեր առաջացնել. «տարրերի ներդաշնակությունը՝ սիմֆոնիան», կարող է հեշտությամբ վերածվել աններդաշնակության։ Բացի այդ,  ակումբը ենթադրում է մեծության ձգտում։ Բայց, ինչպես համոզիչ կերպով գրում է Սարգսյանը, գեղեցկությունը փոքր լինելու մեջ է։