Բոուլդերում Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ռոմանտիկ զուգընկերոջ հետ շփումը ուղեղը լցնում է դոֆամինով այնպես, որ սովորական ծանոթների հետ շփվելիս չի լինում:
Current Biology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ հետազոտողները վերլուծել են տափաստանային դաշտամկների սովորությունները, որոնք նման են մարդկանց նրանով, որ այն սակավաթիվ կաթնասուններից են, որոնք երկարաժամկետ մոնոգամ կապեր են ձևավորում:
Մարդկանց պես, տափաստանային մկները նույնպես մի տան մեջ ապրում են զուգընկերոջ հետ, միասին մեծացնում են իրենց ձագերին և ցուցադրում են վշտի նման նշաններ, երբ կորցնում են իրենց զուգընկերոջը:
Հետազոտության ավագ հեղինակ Զոի Դոնալդսոնի թիմն օգտագործել է փոքր օպտիկամանրաթելային սենսորներ՝ չափելու, թե ինչ է տեղի ունենում ուղեղում, երբ օրգանիզմն, ընդհանուր առմամբ, փորձում է կապվել զուգընկերոջ հետ: Սցենարներից մեկում տափաստանայինդաշտամուկը պետք է սեղմեր լծակը, որպեսզի բացեր այն սենյակի դուռը, որտեղ գտնվում էր իր զուգընկերը: Մեկ այլ դեպքում նա ստիպված էր բարձրանալ ցանկապատի վրայով, որպեսզի հասներ նրան։
Հետազոտության արդյունքում հետազոտողները նաև եկել են այն եզրակացության, որ այն մարդիկ, որոնք առնչվել են ամուսնության բաժանման կամ սիրելիի մահվան հետ, իրենց ուղեղում ունեին այս վիշտը վերամշակելու և այն հաղթահարելու բնածին մեխանիզմ:
Ստացված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ այն մարդկանց համար, որոնք պայքարում են հուզական կապեր ձևավորելու հետ, ինչպիսիք են աուտիզմով և շիզոֆրենիայով տառապողները, ինչպես նաև նրանք, ովքեր դժվարանում են առաջ շարժվել բաժանումից հետո:





























